«Ղալաթ ես արել, չ…». Արմեն Ռուստամյանի հետ ամերիկահայերի հանդիպմանը միջադեպ է գրանցվել (տեսանյութ)
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ամերիկահայերի հետ, որի ժամանակ միջադեպ է գրանցվել: Հանդիպմանը ներկա հայերը հարցրել են՝ դաշնակցականները ճանաչո՞ւմ են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ են, Արեմեն Ռուստամյանը, ըստ երևույթին, շրջանցել է հարցը և սկսել բացատրել քաղբանտարկյալ եզրույթը: «Մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք: Այն ունի հատուկ մոնիթորինգ, որն անցկացվում են տվյալ երկրներում, ու եթե արձանագրվեր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մի կասկածեք՝ Եվրոպայի խորհրդում այդ հարցը կդրվեր, և Հայաստանը սանկցիաների տակ կհայտնվեր: Կան չափանիշներ՝ այդ անձը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Մենք ունենք զեկուցողներ, և այդ հարցի կապակցությամբ նմանատիպ եզրակացություններ չեն տվել: Մենք չենք փորձում քաղաքականացնել հարցը, քաղբանտարկյալն այն անձն է, որի արարքը որևէ աղերս չպետք է ունենա Քրեական օրենսգրքի հետ»,- ասել է պատգամավորը: Քաղաքացիները պնդել են, որ վերջինս պատասխանի՝ արդյո՞ք Սաֆարյանն ու Սեֆիլյանն, ըստ նրանց, քաղբանտարկյալ են, թե՝ ոչ, բայց Ռուստամյանը կրկին խուսանավել է պատասխանից: «Ղալաթ ես արել, չաթլախ»,- բղավել է քաղաքացիներից մեկը: Ներկաներից մեկը, որը մասնագիտությամբ իրավաբան է, փորձել է այս թեմայով այլ հարց տալ, սակայն Արմեն Ռուսատմյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ առավել կարևոր հարցեր կան երկրում: Մանրամասները՝ տեսանյութում: armversion.am
