Պրոբլեմները շտկելով գալիս ենք. Արման Սահակյան
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից 23-ը նախկին ծրագրերում ընդգրկված ընկերություններն են, որոնք դեռևս չեն մասնավորեցվել :Նախկին ծրագրում գտնվող ընկերությունների մասնավորեցման և դրանից հետո ընկերությունների համապատասխան գործառույթներն ապահովելու համար տարվող աշխատանքները ևս ուշադրության կենտրոնում են: Բազմիցս ասել ենք, որ դրանց պայմանագրերն իրավական առումով թույլ են, և մենք փորձել ենք բանակցելով մասնավոր հատվածի հետ՝ փոփոխություններ իրականացնել այդ պայմանագրերում: Դրա վառ օրինակը Դվին հյուրանոցային համալիրն է, որը 2000-ականներին է մասնավորեցվել և ոչ մի տեղաշարժ չկար, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ ահռելի շինարարություն է տեղի ունենում: 13 միլոն ներդրումներն ավարտվել են, կառավարություն է ներկայացվել նոր ծրագիր, որն ըդունվել է: Նախորդ ծրագրերի պրոբլեմները շտկելով գալիս ենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Գնահատողները մենք չենք: Չեմ կարծում, որ այդպես է, չեմ ուզում նույնիսկ մտածել դրա մասին, որովհետև մենք մասնավորի հետ պայմանավորվում ենք, որ միջազգային չափանիշներով հատկացված աուդիտորական ընկերություն գնահատի», - Արման Սահակյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ հյուրանոցի վերակառուցման համար աստղաբաշխական թվեր են ծախսվում և ստացվում է, որ փողերի լվացում է տեղի ունենում:
