Իմ որդին չափված-ձևված տղա է, ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել. Մուրադ Մուրադյան
ԱԺ-ում լրագրողները ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանին հարց ուղղեցին,թե ճիշտ է արդյոք,որ որդու խնդիրները լուծելու համար եղել է Բելառուսում :Վերջինս հերքեց այդլուրերը, թե վերջին շրջանում արտերկրում տհաճ պատմությունների մեջ հայտնված ու կալանավորված որդու՝ Նվեր Մուրադյանի խնդիրները կարգավորելու համար եղել է արտերկրում: «Ես Բելառուսում չեմ եղել, սուտ պատմություններ են:Իմ որդու գործերը լավ են, ազատության մեջ է, իմ որդին 35-40 տարեկան չափված-ձևված տղա է, ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել»,- ասաց Մուրադ Մուրադյանը:
