Շմայսը ողջունում է Հակոբ Արշակյանին

Երեւանյան սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի թիմակիցը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագող Փայլակ Ֆահրադյանի վրա: Վերջինս համարձակվել է նախարարից հետաքրքրվել, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում: Նախարարի եւ լրագրողի միջեւ հարցուպատասխանը չի մարսվել առաջինի կողմից, նախարարը հարձակվել է լրագրողի վրա, նրան մարմնական վնասվածք պատճառել եւ վնասել համակարգիչը: Միջադեպի տեսագրությունը տարածվել է լրատվամիջոցներում, որտեղ երեւում է նախարարի անբռնազբոս հարձակումնը:
Միջադեպից անցել է մի քանի ժամ, սակայն Հակոբ Արշակյանը շարունակում է մնալ իր պաշտոնում եւ ոչ միայն, նա կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող հեղափոխական քայլիսներից եւ ոչ մեկը ներողություն չի խնդրել լրագրողից իրենց գործընկերոջ լկտի պահվածքի համար:
Եւ սա այն իշխանությունն է, որը մեզ իբր փրկում էին Շմայսներից, Թոխմախներից, բոլոր նմանակերպներից:
Կատարվածի ողբերգությունն ու աբսուրդն այն է, որ Արցախը թուրքին հանձնած, ավելի քան հինգ հազար զոհ տված, երկիրը աղետի առջեւ կանգնացրած այս մարդիկ ոչ միայն կարողանում են ազատ ապրել ու շրջել Հայաստանի փողոցներով, աշխատանքային ժամերին սրճել ժամանցի կենտրոններում, այլեւ հարձակվել լրագրողների վրա, մարդկանց, ովքեր համարձակվել են հետաքրքրվել ՝ ինչ գործ ունի նախարարը աշխատանքային ժամին սրճարանում: Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար լրագրողներն այլեւս գլխացավանք են դարձել, առանց այն էլ թավշյա իշխանությունն անցած երեք տարիներին չի փայլել մամուլի ու լրագրողների նկատմամբ հանդուրժողականությամբ, ճիշտ հակառակը լրագրողներն ամենախոցելին դարձան հենց այս իշխանության կողմից, այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ները եւս բաժանեց սեւերի եւ սպիտակների, իսկ հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո այս մարդկանց կապերը լրիվ կտրվել են, միգուցե նրանց նյարեդերն այլեւս տեղի են տալիս, չեն ուզում լսել այն սոսկալի իրականության մասին, որոնք իրենք են <<պարգեւել>>: Վերջին շրջանում լրագրողների նկատմամբ նման հիստերիկ եւ ագրեսիվ պահվածքով է հատկապես աչքի ընկնում Անդրանիկ Քոչարյանը, ով անամոթաբար գոռգոռում, <<հոսանքազրկում>> է լրագրողներին, մյուսներն էլ խտրական վերաբերմունք են դնում լրատվական դաշտի ներկայացուցիչների նկատմամբ եւ ընտրում՝ ում հարցազրույց տալ, ում ոչ: Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ կատարվածը իշխանության՝ լրագրողների նկատմամբ անհաշտ վերաբերմունքի թերեւս ամենացցուն դրսեւորումներից էր եւ սա ոչ միայն քաղաքական հետեւանք պետք է ունենա եւ նախարարը պաշտոնանկ արվի, այլեւ իրավական:

Անի Սահակյան

դիտվել է 2024 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am