Նորից խոստումներ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել շինարարական ծրագիր, որը միտված է աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը: Նշենք,որ կառավարությունը հավանություն տվեց «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարության ոլորտի ծրագրին։ «Այդ աշխատանքներն իրականացվելու են բացառապես ՀՀ տարածքից դուրս, ինչն էլ, իր հերթին, խթան կհանդիսանա ծառայությունների արտահանմանը», - նշեց նախարարը։ Սուրեն Կարայանի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է ստեղծել երեսուն նոր աշխատատեղեր։ Սուրեն Կարայանի ներկայացրած մյուս նախագծով կառավարությունը բավարարեց նաև «ԱՐՓԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
