«Նարկոտիկ, չէ մի չէ, քանի կար զենք էր, հիմա էլ նարկոտիկ». Մուրադ Մուրադյանը բարկացավ
«Սոչիում եղել եմ, բայց շրջանառվող մնացած լուրերը սուտ են: Ինքը բռնված ա՞, որ ազատեմ: Սուտ ա, խի՞ եք ներվայնացնում»,-ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում է, որ իր որդին` Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է: Թմրանյութերի պատճառո՞վ է ձերբակալվել հարցից սակայն Մուրադյանը կորցրեց ինքնատիրապետումն ու հարվածեց լրագրողի ձայնագրիչին. «Դե լավ էլի, արդեն ջղայնացնում եք, վեկալ, կշպրտեմ, հա՜:Տենց բան չկա: Մամուլը սաղ ստորություն է, հիմա ինձի ներվայնացնում ես, ինչի՞ համար»,- սպառնաց նա: «Այս ամենը պատվեր է իմ դեմ:Հեսա վերջում կբացվի, համբերեք: Դե ինձ էլ հայտնի չի էդքան բան: Նարկոտիկ, չէ մի չէ: Քանի կար զենք էր, հիմա էլ նարկոտիկ»,-տեղեկացրեց նա:
