Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում. razm. info
Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: Այս մասին հունիսի 6-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Անցկացվելիք զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ԶՈւ ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումը, համատեղ գործողությունների կոորդինացման բարձրացումն է:
Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները մինչ այս՝ մայիսի 01-05-ին զորավարժության առաջին փուլն անցկացրել էին Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում:
Լուսանկարը՝ նախորդ զինավարժություններից
Ավելին՝ այստեղ
