Իշխանության համար գերիներից, անհետ կորածներից ավելի կարեւոր հարցեր կան

Իմ Քայլը մարտի 19-ին հրատապ արտահերթ նիստ է նախաձեռնել օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյան նախատեսված է մարտի 23-ին, թե ինչով է բացատրվում իշխող մեծամասնության շտապողականությունը, այդ ինչ հրատապ հարցեր են, որ իշխանությունը չի համբերում օր առաջ լուծում տալ, պետք է ուսումնասիրել օրակարգային հարցերը:
Այսպիսով՝ իրավաբանական հանրույթն արդեն արձագանքել է այդ նախագծերին, համաձայն որոնց առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Փաթեթի ընդունման պարագայում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, արդարադատության նախարարից եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Իսկ ԲԴԽ-ն կարող է որոշել այս կամ այն գործը վերցնել որեւէ դատավորից եւ տալ մեկ ուրիշին, որպես պատճառաբանություն նշելով փորձառությունը, արդյունավետությունը, ծանրաբեռնվածությունը։
Եւ ուրեմն, հասկանալի է, որ իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին գործուղելով ԲԴԽ այն վերցրել է Ջհանգիրյանի վերահսկողության տակ եւ հիմա դատական համակարգը կառավարելու է ըստ իր քաղաքական շահի նպատակահարմարությունից ելնելով:

Փաստորեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ամենայն անկեղծությամբ օրերս խոստովանեց, որ «դատարանները վերցնելու» են իրենց ձեռքը ու իրենց սրտի դատավորներին մակագրելով գործերը լուծելու են ցանկացած մեկի հարցերը:

Փաստորեն, Հայաստանում մինչք քաղաքական ճգնաժամը խորանում , երկրում կյանքը կարծես կանգ է առել, չկա մի ոլորտ, որտեղ կա զարգացում, առաջընթաց , երբ հետպատերազմական խնդիրները՝ սոցիալական, անվտանգային, հումանիտար, տնտեսական, մնում են չլուծված, երբ հարյուրավոր գերիների հարցը կախված է օդում եւ Ալիեւը հայտարարել է, որ այլեւ գերի չունեն իրենց մոտ, երբ հարյուրավոր ծնողներ դեռ փնտրում են իրենց երեխաների մասունքները, իշխանությունը այս բոլոր հարցերի վրա ուշադրությունը բեւեռացնելու փոխարեն լծվել է դատական իշխանությունը իր ձեռքը վերցնելու եւ այդպիսով քաղաքական հարցեր լուծելու գործին:

Անի Սահակյան

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am