Դե վնգստալը հիմա դու տես․ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է օրենքի ուժով


ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Գլխավոր Շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ազատումը։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր

Պետրոսյանը Օնիկ Գասպարյանի՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի գործով, մինչև գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, առաջարկել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց, այն է՝ «ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»։
Այլ կերպ ասած՝ Վարչական դատարանը անօրինական է համարում Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը։ Հիշեցնենք, որ զուգահեռաբար, նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առաջացել են խնդիրներ, որոնք առավել ակնհայտ դարձան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության արդյունքում։ Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր վարչապետի աշխատակազմ։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չէր ընդունել առարկությունները և ազատման առաջարկը կրկին ուղարկել էր նախագահի աշխատակազմ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 10-ից Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից։
Օնիկ Գասպարյանն իր ազատումը վիճարկելու հայցով դիմել էր Վարչական դատարան, որտեղ էլ կայացվել է վերը նշված որոշումը։
Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու պատճառը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն էր, որին միացել էր գենշտաբի ողջ ղեկավար անձնակազմը։ Պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ իր մոտեցումները չեն փոխվել, այսինքն՝ շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը։
Այսպիսով՝ դատական համակարգը կատարում է շատ կարևոր քայլ՝ Նիկոլ Փաշինյանին փաստացի զրկելով զինված ուժերի ղեկավարման գործառույթից։ Վարչական դատարանը փաստել է, որ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ԳՇ պետին նշանակելու կամ ազատելու իրավունք չունի։ Սա դատական համակարգի պատասխանն է Նիկոլ Փաշինյանին, որը իշխանության գալուց ի վեր դատական համակարգի հանդեպ հետապնդում է սկսել։ Դատավորները հիմա կոնկրետ քայլերով ցույց են տալիս, թե իրականում ով է պատերի տակ վնգստում և ինչպես կարելի է օրենքի ուժով ասֆալտին փռել երկրի ղեկավարի աթոռն զբաղեցնող անձի որոշումները։ Օնիկ Գասպարյանն այսուհետ ԳՇ պետ է օրենքի ուժով, քանի որ դատարանի որոշումը օրենք է և ենթակա է կատարման։

Նիկոլ Փաշինյանը, ինչ խոսք, հայտնվել է աննախանձելի վիճակում․ փաստորեն բանակի վրա ազդեցության լծակները նա կորցրել է և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից։ Ինչպես կասեր դասականը՝ քամի ցանողը փոթորիկ է հնձելու։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 10544 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am