Ինչու Պուտինը խոսեց պատերազմի մասին

Այդ պատերազմը «ոչ ոք չի վերապրի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի դեպքում` «դա ոչ ոք չի վերապրի»։ Showtime հեռուստաալիքը հատված է հրապարակել հարցազրույցից։ Պուտինի ամբողջական հարցազրույցը կցուցադրվի հունիսի 12-15-ը։ Պուտինը նաև նշել է, որ չի կորցնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հույսը՝ նշելով, որ մինչև գերեզման հույս միշտ էլ կա։ Հիշեցնենք, որ օրերս ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով Պուտինը Վաշինգտոնին ուղղված մեկ այլ կարևոր ուղերձով հանդես եկավ` նշելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր, սակայն Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրեց, թե ՌԴ-ն շարունակելու է երկխոսությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում. «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից և դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին և նոր վարչակազմին»: Այսօր արդեն իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իրեն աշխատել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը խնդրել է այնպես անել, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը չխանգարի Մոսկվայի հետ շփումների հաստատմանը: Թիլերսոնը չի մեկնաբանել հետաքննության մանրամասները՝ պատճառաբանելով, թե բավարար տեղեկատվություն չունի այդ հարցով: Վելինգտոնում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ պետքարտուղարը նշել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր ազդել նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի: Կրեմլը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: Այս ֆոնին չի բացառվում Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման ընթացքում որոշակի հստակեցում Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների համար: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում՝ G20-ի երկրների գագաթնաժողովին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հանդիպման հստակ ամսաթիվ դեռևս համաձայնեցված չէ։ Պեսկովն ընդգծել է, որ երկու առաջնորդների միջև դեռևս նախատեսված է միայն զրույց։ Բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարություններ չեն ծրագրվում։ Պուտինն ու Թրամփը մայիսի 2-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին G20 գագաթնաժողովի շրջանակում անձնական հանդիպում կազմակերպելու մասին։ Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա Համբուրգում, հուլիսի 7-8-ը։ Թե ինչու Պուտինը խոսեց պատերազմի մասին, թերևս, դրա պատճառն այն է, որ նա ցանկանում է մեկ անգամ ևս փաստել, թե որքան բարդ հարաբերություններ են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Նա կարծես վերջին օգնության ազդակ է հղում` հույս ունենալով, որ հնարավոր կլինի հարթել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսական` անհանգստացնող վիճակի մասին փաստում են ռուսաստանցի նախկին պաշտոնյաները: «Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում» Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը պնդում է՝ Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների, անգամ այսպես կոչված կորսված տասնամյակից հետո, երբ տնտեսական աճը միջինում ընդամենը մեկ տոկոսի էր հասնում: Նախկին նախարարն այդ մասին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որտեղ պատմել է նաև ՌԴ նախագահի հետ իր վերջին հանդիպման մանրամասները: Անցած տարի՝ Ռուսաստանի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, Վլադիմիր Վլադիմիրովիչը հանձնարարել էր Կուդրինին առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից: Կուդրինը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաերկարակյաց ֆինանսների նախարարն էր, որի օրոք կառավարությունը մարեց 90-ականների վերջից կուտակված արտաքին պարտքի էական մասը: Փորձառու տնտեսագետը պնդում է՝ այսօր ՌԴ-ի տնտեսությունն աշխուժացնելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, ներդրումներ անել կրթության ոլորտում և բարեփոխել հարաբերություններն Արևմուտքի հետ: «Օրինակ, նավթային ոլորտը պետք է առաջիկա 7-8 տարիների ընթացքում ամբողջությամբ սեփականաշնորհվի, մենք այնտեղ պետական ընկերությունների կարիքն այսօր չունենք, պետությունը պետք է միջամտի միայն անվտանգության, երբեմն՝ սակագնի հարցում, մնացած խնդիրները գործարարներն իրենք կլուծեն: Պետական ընկերություններում՝ դոտացիաների տեսքով ներդրումներ անելու փոխարեն կառավարությունը պետք է այդ գումարները ենթակառուցվածքների զարգացմանը ուղղի», - ընդգծում է Ալեքսեյ Կուդրինը: Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Կուդրինը ներկայացրել է իր ծրագրի հիմնական դրույթները, ընդգծելով՝ առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 3 տոկոսի հասցնելու համար Ռուսաստանը պետք է կարողանա ապրանքներ արտադրել, որոնք կսպառվեն ողջ աշխարհում: «Իսկ դրա համար անհրաժեշտ է նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակություն», - ընդգծեց նախկին նախարարը: «Տնտեսական աճի ավելի բարձր տեմպ ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն պայմաններ ստեղծել նորարարության ու արտադրության զարգացման համար, այլև դուրս գալ մրցունակ շուկա ու դիմանալ այդ մրցակցությանը: Մեզ մեր ներքին շուկան բավարար չէ, տնտեսությունը աշխուժացնելու համար մեզ անհրաժեշտ է կրկնապատկել ոչ հումքային արտահանումը, ինչը նավթ ու գազ վաճառելուց շատ ավելի բարդ է», - ասաց Կուդրինը: Նախկին նախարարը, սակայն, թերահավատ է, որ գործող իշխանություններն իր այս առաջարկներին կհետևեն: «Դրանք շարքից կհանեն Պուտինի ստեղծած՝ կենտրոնացված կառավարման համակարգը, որը արտոնություններ է տալիս իշխանությանը մոտ կանգնածներին», - Bloomberg-ին տված հարցազրույցում պնդել է Ալեքսեյ Կուդրինը՝ ընդգծելով. «Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում, իշխանությունները, ցավոք, շատ դանդաղ են հասկանում, որ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am