Կոռուպցիայի կանխարգելման մարմնի մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց
87 կողմ ձայներով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը հունիսի 8-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց Ազգային Ժողովում արտահերթ նիստում: «Ընդդիմադիր դաշինքը նախագծի վերաբերյալ նեգատիվ չի տրամադրված:Սա մեր պատկերացրած նախագիծը չէ, սակայն «մենք կարծում ենք, որ քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին եւ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով մենք, կողմ կքվերակենք նախագծին»»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նախագծին կողմ քվերակելու մասին հայտարարեց նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
