«Ես համասեռամոլի հետ լոգանք չէի ընդունի».Պուտին
«Московский комсомолец»-ը հայտնում է,որ համացանցում պարբերաբար հայտնվում են հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող վավերագրական ֆիլմից տեսանյութեր: Նախագահը արտահայտվել է սեռական փոքրամասնությունների մասին Ռուսաստանում: Ռեժիսորը Պուտինին բավականին պրովոկացիոն հարց է տվել՝ ինչպես իրեն կպահեր իրեն նախագահը, եթե հայտնվեր մեկ լոգասենյակում համասեռամոլի հետ սուզանավում: Պուտինը պատասխանեց, որ պրովոկացիայի չէր ենթարկի համասեռամոլին և նրան հետ լոգանքի չէր գնա: «Դե, ես կնախընտրեի չգնալ նրա հետ լոգանքի: Ինչի՞ համար նրան պրովոկացիայի ենթարկել: Բայց դուք գիտեք, ես ձյուդոի վարպետ եմ:Համասեռամոլներին Ռուսաստանում ոչ մեկ չի նեղում», - կատակել է նախագահը: Սթոունը հարցրեց նաև, արդյո՞ք նախագահը խտրական չի համարում դեռահասների շրջանում համասեռամոլությունը քարոզելն արգելող օրինագիծը:
