Առաջնագծում զոհված Արտյոմ Վարդերեսյանի մայրը նորից Արտյոմ է լույս աշխարհ բերել
Iravunk.com-ը գրում է.
«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ առավոտյան լույս աշխարհ է եկել նախորդ տարվա մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ եղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանի եղբայրը՝ փոքրիկ Արտյոմը:
Հիշեցնենք, որ Ա. Վարդերեսյանը ընտանիքի միակ զավակն էր, հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» եւ ՀՀ «Արիության համար» մեդալներով:
