Կանանցից խրտնողը

Ազգային Ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանն հերթական անգամ մի շարք լրատվամիջոցների լրագրողների, ընդ որում, բացառապես իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերել։ Տպավորություն է, որ ալեհեր այս տղամարդը կանանց հետ շփման ֆոբիաներ ունի, նա խռտնում է լրագրող կանանց տեսնելիս, կորցնում է ինքնատիրապետումը, սկսում է գոռգոռալ, ձայնը գլուխը գցել, սպառնալ ու վիրավորել, այս անգամ էլ որոշել է «հոսանքազրկել» որոշներին, նախեւառաջ Անի Գեւորգյանին՝ ասելով, որ նրանք «չկան» ու չի պատասխանելու նրանց հարցերին։

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների նկատմամբ իր պահվածքով վազանց է արել ՀՀԿ-ի ամենաօրդիոզ կերպարին: Այն, որ նախկիներն ունեին ունիկալ պատգամավորների մի ամբողջ հավաքածու, ոչ ոք դա չի հերքում, նրանք միշտ անկեղծ էին իրենց բնույթն ու էությունը ցուցադրելու գործում: Այն, որ ՀՀԿ-ականների մեջ կային եւ այնպիսիք, որոնք իրենց պահվածքով ու բառուբանով միշտ առանձացել են հոծ ամբոխից, ներկայացել տգիտության, վայրենության ուրույն փայլով, ու որ այսպիսինների վզից իրենց տերերը հանգիստ կարող էին ու պարտավոր էին կախ տալ մեծ տառերով գրված ցուցանակներ այս գրությամբ. «Այստեղ պահպանվում է եզակի ցեղատեսակի նմուշը: Չմոտենալ: Չկերակրել: Վտանգավոր է», դա էլ գիտենք բոլորս: Բայց որ այդ ցեղատեսակներից կան նաեւ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած, իրենց էլ մեծն հեղափոխականներ երեւակայող իշխանությունում, որոնք մեզ խոստանում էին բոլորիս կյանքը դրախտ, սա այլեւս անհերքելի է: Ահավասիկ Անդրանիկ Քոչարյանը, կանանց նկատմամբ առանձնակի ագրեսիա ունեցող այս պարոնի օրիենտացիան թերեւս լուրջ մտահոգությունների տեղիք կտար մի իշխանությունում, որտեղ տղամարդկությունը, ջենթլմենությունը ընդունելի արժեք են: Բայց ինչեւէ, այս պարոնը որքան ճղճղան է լրագրողների նկատմամբ, նույնքան խեղճ ու երկչոտ սեփական ասածներին տեր կանգնելու հարցում:

Երբ լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին ԳՇ պետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից Արտակ Դավթյանի նշանակումը, հետաքրքրվելով, թե արդյոք Անդրանիկ Քոչարյանը մնում է իր նույն կարծիքին, ինչի մասին խոսել է ամիսներ առաջ, հայտարարելով, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմում, Քոչարյանը մեղմ ասած խելոք լիզեց թքածը եւ խոսքը կտուրը գցե, ասելով, որ ԶՈՒ պատասխանատուն եղել է Յուրի Խաչատուրովը. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավելի մնա թափուր»:
Ապա սկսեց իրեն այս ու այն կողմ տալ, ասաց, որ շուտով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության զեկույցով հանդես կգա. «Ես կարծում եմ, որ վարչապետը այս պահին ներկայացրել է ԳՇ պետի թեկնածուին, որն ունի ԳՇ կառավարման փորձ, եղել է օպերատիվ վարչության պետը: Եթե նայենք կադրային պոտենցիալը, Արտակ Դավթյանը դուրս է եկել ԳՇ-ից: Մյուս տեղակալը՝ Տիրան Խաչատրյանը դուրս է եկել: Բարձրագույն սպայակազմի դասակարգման մեջ վարչապետը կատարել է այս պահի համար շատ տրամաբանական լուծում»: Հարցին՝ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը քաղաքական չէ, այդ դեպքում ինչո՞վ է այդ նշանակումը տարբերվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ, որ Արտակ Դավթյանն այդ հայտարարությունից հետո ունեցել է այլ տեսակետ՝ պաշտոնը ստանալուց առաջ»:
Սա է այս իշխանության իրական դեմքը, իրեն վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ իշխանությունները պատեհապաշտություն են դրսեւորում, իսկ այ լրագրողների դեմ պայքարում առյուծ են կտրում:

Անի Սահակյան

դիտվել է 4468 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am