Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է հանրապետության հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
