Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում կալանավորվել է. պատճառը հայտնի է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է: Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, և Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում: Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է: Մեր տեղեկություններով դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
