Bayraktar-ները՝ բրիտանական երջանկություն. Արցախի դեմ դավադրության մեխանիզմը

Այն, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմում գովազդվեց թուրքական Bayraktar-ները, և Թուրքիան հնարավորություն ստացավ դրա վաճառքի գործարքների համար գրավիչ դառնալ, դա ակնհայտ է: Այսօր արդեն Թուրքիայի դաշնակիցները չեն թաքցնում Արցախում պատերազմի հայկական կողմի պարտության հիմնական գործոնի վերաբերյալ իրենց հիացմունքը: Քաղաքակիրթ համարվող Բրիտանիան՝ առանց պատերազմ սանձազերծող կողմին քննադատելու ու դատապարտելու՝ լիովին այլ վերլուծություններով է հանդես գալիս:

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխություններ կկատարի իր ռազմական դոկտրինում՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կրած անհաջողությունները։ Բորիս Ջոնսոնի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրել է լոնդոնյան հեղինակավոր The Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում կներկայացնի «Գլոբալ Բրիտանիան մրցակցային դարաշրջանում» վերնագրված 100 էջանոց զեկույցը, որը նախանշելու է Միացյալ Թագավորության զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տասնամյակում։ Ծավալուն այս փաստաթղթի` Մեծ Բրիտանիայի ռազմական հայեցակարգին նվիրված հատվածի շուրջ քննարկումները ծավալվել էին 2020թ. երկրորդ կեսին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին զուգահեռ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը ցույց տվեց բրիտանական ղեկավարությանը, թե ինչ կարող են անել ոչ թանկ անօդաչու սարքերը թանկարժեք մարտական տանկերի հետ», - գրում է The Times-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», թերթի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում շրջանառվում էին այն տեսանյութերը, որոնցում թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում էին հայկական զրահատեխնիկան և կենդանի ուժի կորուստներ պատճառում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս տեսանյութերին ծանոթ է եղել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Մի օր, ըստ թերթի լրագրողների, դիմելով իր գործընկերներին, նա նույնիսկ ասել է. «Երբ տեսնում ես, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերը շարքից հանում տանկերը, հարց է ծագում՝ ինչպիսի՞ն է լինելու ռազմադաշտի ապագան»։

The Times-ի տեղեկություններով՝ այդ ամենը այնքան է տպավորել Բրիտանիայի պաշտպանության նախարարին, որ նա մեկնել է Ստամբուլ՝ Bayraktar-ներ արտադրող գործարան այցելելու նպատակով։ Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ թուրքական աղբյուրների, այդ այցի մասին տեղեկությունները այդպես էլ չեն հանրայնացվել։

Ի դեպ, թուրքական դրոնների արդյունավետության մասին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրապարակայնորեն՝ մասնավորաբար Լոնդոնում գործող վերլուծական կենտրոններից մեկում դեկտեմբերին կազմակերպված քննարկման ժամանակ։ «Թուրքական անօդաչու թռչող սարքերը պատասխանատու են Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ շրջաններում զրահատեխնիկայի հարյուրավոր միավորների և անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», - այդ հավաքի ժամանակ հայտարարել էր Ուոլեսը՝ նշելով, որ թուրքական սպառազինությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։
«Bayraktar-ները և դրանց վրա տեղադրված սպառազինությունը համադրում են տեխնիկական կարողություններն ու մատչելիությունը, ինչը հրամանատարներին հնարավորություն է տալիս [ուժերի] որոշակի հյուծման հաշվին լուրջ խնդիրներ ստեղծել թշնամու համար», - նշել էր Ուոլեսը։

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ Daily Telegraph-ի տեղեկություններով, Միացյալ Թագավորությունը չի սահմանափակվում միայն թուրքական փորձի ուսումնասիրությամբ։ Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև Ռուսաստանի և Իրանի կողմից նոր սպառազինությունների կիրառման դեպքերը։ Խոսքը, ըստ Telegraph-ի, նախևառաջ բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի համադրություն հիշեցնող սպառազինության կիրառման մասին է։

The Times-ի հոդվածից պարզ է դառնում՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ծագել էր այն պահին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության և զինվորական ղեկավարության միջև լուրջ բանավեճ էր ծավալվել՝ նվիրված Միացյալ Թագավորության բանակի զարգացման հետագա ուղիներին։ Բանակային հրամանատարությունը կտրականապես դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի հետագա կրճատման՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի ծրագրերին։ Գեներալները մասնավորաբար նշում էին, որ բրիտանական բանակն առանց այդ էլ անձնակազմի և սպառազինության տեսանկյունից պատմական նվազագույն ծավալների է հասել։

Ահա, Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիայի հիացական խոստովանություններն՝ ընդդեմ Արցախի պատերազմական գործողությունների: Իհարկե, բոլորի համար պարզ է, որ սա ընդամենը ռազմական ոլորտին վերաբերող գոհունակ մթնոլորտ չէ: Թուրքիա-Մեծ Բրիտանիա դաշինքն է իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմում շահառուն, առանց թուրքական Bayraktar-ների, թե դրանց կիրառմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am