Այվազյան. ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթները համաձայնեցված են ՌԴ-ի հետ
«Առավոտ»-ին տված հարցազրույցում Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը նշել է. «Նույնիսկ փոփոխված, համեմատաբար սահամանփակ դրույթներ պարունակող համաձայնագրի ստորագրումը կարելի է միայն դրական քայլ համարել։ Դա կապահովի ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակությունը, որն ամեն դեպքում ի նպաստ կլինի ՀՀ-ին, հիմք կհանդիսանա Հայաստանում ԵՄ-ի ներկայության և ակտիվ գործունեության շարունակության համար։ Ենթադրում եմ, որ այս համաձայնագրում ներառված դրույթները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, և եթե ՌԴ-ն վերջին պահին հերթական անգամ խոչընդոտի դրա ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի վարքագիծը, չի կարելի բացառել, ապա դա պայմանավորված կլինի նախևառաջ որևէ երրորդ կողմի հետ ՌԴ հարաբերություններով»։
