«Էլ չեմ կարողանում պարտքը փակել». պարզվել է ենթասպայի ինքնասպանության պատճառը
Հունիսի 1-ին կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանություն գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել։ Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել հարազատներին՝ տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել։ «Էլ չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում», - գրել է Մելիք Խաչատրյանը։ Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել։ Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը:
