Ինչ արժե իր քայլը և ինչու են հայտնվել դիպուկահարները

Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը բառիս բուն և փոխաբերական իմաստով շատ թանկ է նստում բոլորի, այդ թվում՝ իր վրա։ Բայց նախևառաջ՝ պետության վրա։

Քայլելու միջոցով իշխանության եկած Նիկոլն այժմ չի կարող քայլել։ Վախենում է։ Նա մենակ է, մենակ է, մենակ է։

Նիկոլը շրջապատված է ոստիկաններով։ Երևանի կենտրոնում նրա տեղաշարժը հսկայական ծախս է բերում․ ոստիկաններ են հանում ոտքի, տեխնիկա, ոտքի ելած ոստիկաններին պարգևավճար են տալիս, ոստիկանապետին՝ կաշառք և այլն։ Երբ ավտոմեքենայով է տեղաշարժվում, նույն պատկերն է՝ հսկայական շարասյուն, ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ․․․

Բացի ոստիկաններից Նիկոլն իրեն շրջապատել է նաև դիպուկահարներով։ Հա՞յ են այդ դիպուկահարները, թե՞ հարևան երկրից, պարզ չէ։ Պարզ չէ, քանի որ դիմակավորված են։ Ըստ ամեյանի՝ թուրքեր են։ Դժվար թե հայը զենքը պահեր ժողովրդի վրա հանուն թուրքական կատարածու Նիկոլի։

Թուրքիան Նիկոլին պաշտպանել է քաղաքական հայտարարությամբ և տրամաբանական է, որ կպաշտպանի նաև կրակելով։ Մի խոսքով, դիպուկահարի ով լինելը բացահայտված չէ, բայց բայց բացահայտված է էությունը։

Դիպուկահարին ցուցադրաբար հետը ման տալով Նիկոլը նաև մեսիջ է հղում, որ հանուն աթոռի պատրաստ է պայքարել մինչև վերջին փամփուշտը, մինչև հայի արյան վերջին կաթիլը։

Նիկոլը գիտի, որ լավագույն դեպքում դատվելու է։ Հենց դա էլ նրա մոտ սարսափելի վախեր է առաջացրել ու ստիպել գործել պետությունը գրաված օկուպանտի պես։

Վարչապետի կարգավիճակով Նիկոլի քայլելը Երևանի փողոցով շատ թանկ է նստում Հայաստանի վրա։ Մեզ վրա ամբողջ աշխարհը թքում է, քանզի կապիտուլյատին հանդուրժող պետությունն արժանի է միայն նվաստացման ու արհամարհանքի։ Այդպես էլ անում են։ Դրա համար է Ալիևն իր կոշիկները սրբում Նիկոլի վրա, հոխորտում Սյունիքի մասով ու հայտարարում, որ չի վերադարձնելու գերիներին։

Քանի դեռ Նիկոլը չի վռնդվել, ամբողջ աշխարհն է կոշիկները սրբելու Հայաստանի վրա ու վերջում հանձնելու Թուրքիային։ Այնպես որ ամեն ինչ պարզ է՝ Հայաստանն առանց Նիկոլ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 1000 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am