Կոթի և Բաղանիս գյուղերը գնդակոծության տակ են
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Բաղանիսից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից, ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի և միջպետական ավտոճանապարհի վրա:Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով:Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաև Կոթի գյուղի վրա:
