Պուգաչովան սրտի կաթված է ունեցել. նրա բժիշկը հայ է
Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել: Այս մասին հայտնել է նրա դուստր Քրիստինա Օրբակայտեն: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: Նա անոթների ստենդավորման վիրահատություն է տարել: «Մայրիկը սրտի կաթված է ունեցել: Բժիշը ժամանել է Լոնդոնից, որպեսզի ախտորոշում տա: Որոշել ենք, որ Բագրատ Գեղամի Ալեքյանը ևս մեկ ստենդ կնդի մայրիկի սրտին: Ես հետո եմ իմացել, մայրիկը չի ցանկացել ինձ անհանգստացնել իմ ծննդյան տարեդարձի օրը: Այդ ժամանակ ես Ամերիկայում եմ եղել»,- հայտնել է Քրիստինա Օրբայակտեն: 68-ամյա Պուգաչյովան մանրազնին հետազոտությունից հետո որոշվել է վիրահատվել: Պուգաչյովան դուրս է գրվել մայիսի 30-ին, բայց նրա վիրահատության մասին տեղեկատվությունը նոր է հայտնի դարձել
