Սթափվի՜ր գժուկ

ԵԿՄ նախագահ, քայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի անունից հայտարարությամբ է հանդես եկել և սթափության կոչ արել և նախազգուշացրել, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, «հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճել»։

Նա առաջարկել է 8 կետից բաղկացած ծրագիր:
Անշուշտ, ԵԿՄ նախագահի առաջարկը չի կարող կյանքի կոչել Իլհամ Ալիեւի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլ Փաշինյանը:Նա չի կարող միավորել հասարակությանը, քանի որ հասարակության մի զգալի մասը չի կարող համակերպվել դավաճան և կապիտուլյանտ ղեկավար ունենալու հետ...

Հետաքրքիր է՝ իշխանությունների սպասարկու Սասուն Միքայելյանն ինչու սթափության կոչ չէր անում, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի հետ կապված հայտարարում էր, թե սկսել է իր զրոյական կետից, երբ Փաշինյանը հայտարարում էր <Արցախը Հայաստան է եւ վերջ>՝ հրահրելով նոր պատերազմ: Ինչու Միքայելյանը նման կոչով հանդես չեկավ, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախում դավադիրներ ու դավաճաններ էր փնտրում, երբ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահներին դատարան էր տանում, երբ վարկաբեկում ու վիրավորում էր հերոսներին: Իսկ միգուցե սթափության կոչ արվեր, երբ պատերազմի երրորդ օրը դադարեցվել էր մոբիլիզացիան եւ զորահամալրումը , երբ պատերազմի բովով անցած մարդկանց Արցախում թույլ չտվեցին մասնակցել այս պատերազմի, մոտ գնալ հրամանատարական բունկերին, կամ գոնե լսել նրանց խորհուրդները: Սթափության կոչ պիտի աներ, երբ Աննա Հակոբյանը հայտնվեց հրամանատարական բունկերում, երբ պատերազմի օգնության ֆոնդերը մսխվեցին որոշ իշխանականների կողմից: Այդ կոչն անեիր այն ժամանակ, երբ ձեր քայլիսների լակոտակրատիան պատերազմի օրերին Արցախում սելֆիամանիային էր հագուրդ տալիս, երբ պատերազմի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ անկախ պատերազմի ելքից, մենք մեզ պիտի հաղթած համարենք: Սթափության կոչ էր պետք պատերազմի երրորդ-չորրորդ օրը, երբ ԳՇ պետը ձեզ տեղեկացնում էր, որ մենք իվիճակի չենք դիմագրավելու եւ ժամ առաջ պետք է պատերազմը դադարեցնել: Կամ գոնե այն ժամանակ, երբ նահանջ հրահանգ էր տրվում, հետ կանչում ռազմիկներին, բայց չէին ականապատում դաշտը՝ ճանապարհ բացելով թշնամու առջեւ:
Երբ թշնամին հասել էր Շուշիի մատույցներ ու դիմակայելու հրահանգ չէր տրվում:

Այդ կոչը պիտի արվեր այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մերժում էր Պուտինի բազմակի առաջարկությունները, որոնցում Շուշիի հարցն ընդգրկված չէր, երբ նախկին նախագահներին թույլ չէին տալիս մեկնել Մոսկվա, երբ ՊՆ-ում սպառազինության ծրագիր էր փոխվում, երբ Ննիկոլ Փաշինյանը ոչնչացնում էր ԵԿՄ-ն: Եւ առյասարակ սթափվելու կարիք ունես ինքդ, երբ հայտարարում էր, որ արցախյան ազատամարտի հաղթանակը պաաս կարեւոր էր, քան թավշյա հեղափոխությունը, երբ օրերս ասացիր, թե 30 տարվա մեջ եթե բանակ ունենայինք, այս օրին չէինք հասնի: Հիմա եկել կոչ ես անում, որի իրական նպատակը, հասկանալի է, թե որն է:
Խոսում ես երկիրն ապակայունացնող քաղաքական ուժերից ու անհատ բախտախնդիրներից, որոնց դեմ առաջարկում ես պայքարել, ձեզանից բախտախնդիր կա՞ այս երկրում, եթե խոսքդ Նիկոլ Փաշինյանին է ուղղված, ապա լավ կանես հստակեցնես, եթե ոչ, ապա ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն լավ կանեք պատասխանեք արտաքին թշնամիներին, այլ ոչ թե բերաններդ ջուր առած ենթարկվեք ձեր կիրթ բարեկամի ստորացումներին: Այնպես որ ինչպես դասականը կասեր՝ <Սթափվիր գժուկ>>, ինքդ սթափվիր, քանի դեռ ուշ չէ:

Անի Սահակյան

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am