Պուտինը համասեռամոլի հետ լոգարան գնալու մասին
Համացանցում պարբերաբար հայտնվում են հայտնի ռեժիսյոր Օլիվեր Սթոունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող վավերագրական ֆիլմից տեսանյութեր: Եթե նախորդ անգամ Պուտինն անկեղծացել էր իր հատուկ ծառայություններում աշխատանքի մասին, ապա հիմա նա արտահայտվել է սեռական փոքրամասնությունների մասին Ռուսաստանում: Հաղորդում է «Московский комсомолец»-ը:«Համասեռամոլության պրոպագանդան արգելող ոչ մի սահմանափակում Ռուսաստանում չկա»,- պատասխանել է Պուտինը: Դրան հետևել է ռեժիսյոր Սթոունի ևս մեկ հարց, թե ինչ կաներ Ռուսաստանի նախագահը, եթե համասեռամոլի հետ ստորջրյա սուզանավում հայտնվեր լոգարանում: «Ես համասեռամոլի հետ լոգարան չէի գնա: Ինչու՞ բարկացնել նրան: Չէ՞ որ դուք գիտեք, որ ես ըմբշամարտի վարպետ եմ»:
