Խոշոր ավտովթար. բախվել են Mercedes-ն ու Toyota Prado-ն
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երանոս գյուղում բախվել են Գավառի բնակիչ Տիգրան Գուլոյանի վարած Mercedes մակնիշի 35 FZ 518 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ Էմանուել Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի 14 ՕԼ 618 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի Ռուբեն Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժանանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանն ու տեսուչ Գոռ Մանուկյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
