Ինչու՞ են նման ապօրինություններ անում, ու՞մ համար և ու՞մ զակազով են իրենց դնում քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ. փատաբանը իրազեկում է. լուսանկար

Սա կամ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բացահայտ իրավական անգրագիտություն է կամ էլ հանցագործություն։
Ընտրությունը թողնում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը։
Նկարի փաստաթղթում դատախազությունը դիտավորյալ կերպով թերի մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասը, նշել է, թե բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը։
Սակայն իրականում նշված հոդվածով սահմանված է, որ «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում է» բողոք տալը կասեցնում բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:
Իսկ օրենսգրքում նախատեսված չէ, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման բողոքարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման վերաքննիչ բողոքարկումը կասեցնում է այդ որոշման ի կատար ածումը։
Ընդհակառակը, օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Իսկ սույն որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որը ուժի մեջ է մտել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։
Հիմա հարց․ ՀՀ գլխավոր դատախազությունն իր բոլոր դատախազներով, բաժիններով ու վարչություններով չգիտե՞ն դրա մասին։
Վստահ եմ, որ գիտեն։
Այդ դեպքում ինչու՞ են նման ապօրինություններ անում, ու՞մ համար և ամենակարևորը՝ ու՞մ զակազով են իրենց դնում քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ։
Նշեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու համար։
Իսկ ինչ վերաբերում է դատախազության կողմից վկայակոչված՝ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածին, ապա դատախազությունը դեռ չգիտի իր գլխի գալիքը․ այսուհետ ղեկավարվելով դատախազության դիրքորոշմամբ, բոլոր այն դեպքերում, երբ դատարանն անձին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնի և պաշտպանը բողոքարկի այդ որոշումը, պետք է անձին անհապաղ ազատ արձակեն, քանի որ դատախազությունն ասում է, որ բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը։
Ավելին, բոլոր այն դեպքերում, երբ դատարանն անձին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնի և իրավասու մարմիններն անձին դատարանի դահլիճից կալանքի վերցնեն, ապա դա պետք է համարվի անօրինական և կալանքի վերցնող պաշտոնատար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե սույն հոդվածով սահմանված կարգով չի ստացվել դատարանի որոշումն ի կատար ածելու մասի դատավորի կարգադրությունը և որոշման պատճենը։
Իսկ իրավաբանները գիտեն, որ մինչ օրս նման կարգադրություններ պրակտիկայում չեն ստացվում, սակայն որևէ պաշտոնատար անձ նույն դատախազության կողմից չի ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձին կալանավորելու համար։
Հիմա ի՞նչ, ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն /ինչպիսի հնչեղ անվանումներ/, ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով քրեական գործ հարուցու՞մ եք, թե՞ էլի չեք տեսնում ու չեք լսում։
Բկարի գրությունը ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազին հասեցագրված բողոքին ի պատասխան։ Այսինքն, սա գլխավոր դատախազության միասնական և համաձայնվեցված դիրքորոշումն է։

Գրել է Երեմ Սարգսյանը

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

 

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am