Եվս մեկ երկիր խզեց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ
Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետությունը՝ Կոմորյան կղզիները, հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով SPA-ին: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին հայտարարել էին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվյան և Մավրիկիայի հանրապետությունները:
