«Հիվանդանոցները պետք է սեփականաշնորհվեն». Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում թվարկեց մասնավոր և առաջատար բժշկական հաստատությունների անունները և հարցրեց, թե կարող են պետական մի բժշկական հաստատության անուն տալ, որ կարող է ոտք մեկնել այս հաստատությունների հետ և մրցակցել: Բերելով Արաբկիր բժշկական հաստատության օրինակը. «Արաբկիր բժշկական համալիրը 2011թ. պետության բաժնեմաս է տվել 19 մլն դրամ, 2012թ.՝ 43 մլն դրամ, 2013թ.՝ 46 մլն դրամ, 2014թ.՝ 46.3 դրամ, 2015թ.՝ 47 մլն դրամ, 2016թ.՝ 29 մլն դրամ։ Իր 7%-ը պետությունը սեփականաշնորհում է, որովհետև ունի 199 մլն բաժնեմաս։ Երբ հիվանդանոցները տվեցինք Բժշկական համալսարանին, իհարկե, դա սեփականաշնորհում չէր, բայց առողջապահությունից տվեցինք կրթությանը, որովհետև գիտեինք՝ կա մասնավոր ռեսուրս, որ վերցնում են կրթության համար, և պետք է բարելավեն, որ կրթությունը լավ լինի: Հիվանդանոցները պետք է սեփականաշնորհվեն»։
