Սահակյանն էլ ավելի բարդացրեց
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ասաց, որ դրա հետ համաձայն չէ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագծի հետ: ««Հայփոստ» ընկերությունը հազարավոր մարդկանց շահերի հետ առնչվում է, կամ 10 առողջապահական օբյեկտներ են ներառված ցանկում, որ ունեն շահառուներ, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով մարդիկ։ Այս քննարկումների իմաստն այն է, որ պոտենցիալ շահառուները հասկանան, թե իրենց հետ ի՞նչ է տեղի ունենալու։ Օրինակ՝ Նևրոզների հանրապետական կենտրոնը՝ առանց մարդկանց հետ քննարկելու և շահառուներին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում, իրենցից փակ սեփականաշնորհում ու այդ մարդկանց ավելի ենք ներվայնացնում։ Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»։ Ի պատասխան՝ Արման Սահակյանը վստահեցրեց. «Մասնավորեցման ծրագիրը հաստատելուց հետո գործընթացների ժամանակ, անկախ ամեն ինչից, ընդդիմություն թե իշխանություն, մենք պատրաստ ենք միասին քննարկել մասնավորեցման ամբողջ գործընթացը։ Դրա համար ենք ասում, որ հասարակության հետ քննարկման կարիք չկա»։ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպումը Սահակյանն էլ ավելի բարդացրեց:
