Ծեր աղվեսի սիրտը ընտրություններ է ուզում

ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերջնաժամկետից մեկ օր առաջ առաջին նախագահ, Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանը քափ-քրտինք կտրած մի հայտարարությամբ հանդես եկավ, որով ամոթանք էր տալիս բանակին քաղաքականությանը խառնվելու, իսկ որոշ ընդդիմադիրների էլ՝ ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելու համար: Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական դավադիր արարքը նա բնութագրեց որպես անզգույշ փորձ:

Մինչդեռ ռազմական հեղաշրջման միջոցով պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատեց չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող: Ի դեպ, նման օրինակի մասին խոսել էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայրը, ով երբեք չի թաքցրել, որ Արցախը բեռ է և պետք է այդ բեռից ազատվել ու մերձենալ Թուրքիայի հետ, խիստ անհանգիստ էր հայ-թուրքական քիրվայության հեռանկարում երեւացող մշուշով, հիմա, երբ իր սրտի ուզածն իրականություն է դարձել, Օնիկ Գասպարյանը վայր դրեց զենքերը՝ հայտարարելով հեռանալու մասին, խորամանկ ծեր աղվեսը նորից ասպարեզ է նետվել ու հանդես եկել նոր հայտարարությամբ, որով նախ շնորհակալություն է հայտնում եւ գնահատում << բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ>>, ապա իր հաջորդ ցանկությունն՝ արտահերթ ընտրությունները կյանքի կոչելու ու իշխանությունից ինչ-որ բան պոկելու համար ջախջախում Նիկոլ Փաշինյանին.<<Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով>> ասում է նա շարունակելով.<<Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։
Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է>>։

Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրտը արտահերթ ընտրություններ են ուզում, եւ Փաշինյանին հարվածելու միջոցով նա թերեւս հույս ունի վերակենդանացնել իր հանգուցյալ ՀԱԿ-ը, նրա համար թուլափայ պոկել ապագա խորհրդարանում: Ինչպես որոշ ընդդիմադիրներ, ովքեր չորս ամիս շարունակ հարվածում են 17-ին ու վարկաբեկում նրանց պայքարը, քանի որ լավ գիտեն, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգի իրագործման դեպքում իշխանության է գալու Ռոբերտ Քոչարյանը:

 

Անի Սահակյան

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am