«Իսլամացած հայերը թուրք ռեժիսորի ֆիլմում» (video)
«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության մշակույթի հանձնաժողովը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին թուրք հեղինակների նկարահանած ֆիլմի երևանյան ցուցադրությունը: Նեզահաթ Գյունդողանի «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմը պատմում է բռնի իսլամացած հայ երեխաների մասին: Երեխաներն այժմ ծեր են և տարիների հեռվից պատմում են այն դաժանությունների մասին, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Ֆիլմի հեղինակները՝ թուրք ռեժիսորները, գիտակցում են հանցանքի ամբողջ խորությունը և ֆիլմի միջոցով ցաղասպանության բարձրացմամբ փորձում են հատուցել կորստի համար:
