Նիկոլ Փաշինյանը մարդ չի ճարել․ խայտառակ վիճակ

Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարել է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Դրանից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ վարչապետն առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին, ով զբաղեցնում էր ԳՇ պետի պաշտոնը Օնիկ Գասպարյանից առաջ։

Արտակ Դավթյանը պաշտոնանկ արվեց մոտ մեկ տարի առաջ՝ սկանդալային միջադեպի պատճառով։ Համավարակի խստացված ռեժիմի ամենաթեժ ժամանակահատվածում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես է Դավթյանը բազմամարդ հարսանեկան խնջույք կազմակերպել՝ անտեսելով պարետատան սահմանափակումները։ Բայց սա մի կողմ։ Պարզվեց, որ Արտակ Դավթյանն անցնում է բանակի սպառազինությունների հետ կապված ինչ-որ քրեական գործով և նրա ԳՇ պետի նշանակվելու հետ կապված իրավական արգելք կա։

Փաստացի երկրի վարչապետի աշխատակազմում անգամ միջին մակարդակի մի իավաբան չի եղել, որը նրան խորհուրդ կտար լավ մտածել՝ Արտակ Դավթյանի թեկնածությունն առաջարկելուց առաջ։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնի համար, բացի Արտակ Դավթյանից, այլ թեկնածու չի ճարել կա՛մ էլ իրավական այդ նրբությանը չի տիրապետել։ Կա նաև երրորդ տարբերակը․ իմանալով հանդերձ՝ անտեսել է օրենքը։ Ի վերջո օրենքներն ու Սահմանադրությունը խախտելը Նիկոլ Փաշինյանի համար վաղուց առօրյա գործունեության մաս են դարձել։ Ինչևէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Բայց այս պարտականությունների վերապահման գործընթացն անգամ ամբողջությամբ աբսուրդ է։ Նախ պարտականությունների կատարման վերապահումը օրինական նշանակում չէ։ Փաստացի այս պահին Հայաստանի զինված ուժերի հրամկազմը հրամանատար չունի։ Մյուս աբսուրդը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ իր կողմից առաջադրված Արտակ Դավթյանին ներկայացրեց գրեթե որպես նշանակված ԳՇ պետ՝ առանց որևէ խոսք ասելու պարտականությունները կատարող Ստեփան Գալստյանի մասին։ Մինչդեռ արդեն եղել էր նախագահականի հայտարարությունն այն մասին, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը։ Փաստորեն անհարմար բան ստացվեց։
Ի դեպ, Արմեն Սարգսյանի ստորագրել-չստորագրելու մասին։ Ընդամենը մեկ օր առաջ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկի վերաբերյալ նախագահ աթոռն զբաղեցնող Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ ԳՇ պետի ազատման հարցն ամբողջությամբ գտնվում է վարչապետի իրավասության տիրույթում։ Եթե այդպես է՝ ի՞նչ տրամաբանությամբ է Արմեն Սարգսյանը մերժել Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի ստորագրումը։ Թող պարզապես ստորագրեր՝ կրկնելով հրաշագեղ արտահայտությունը․ «Ներկայումս ԳՇ պետին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության, թե՛ քաղաքական հետևանքների առումով, գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակներում»։ Եթե ամեն դեպքում Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանի նշանակման հրամանը չի ստորագրել, կնշանակի նա ունի որոշակի իրավասություններ։ Փաստացի, մեկ օր առաջ Արմեն Սարգսյանը զբաղված էր պարզ դեմագոգիայով, երբ հայտարարում էր, թե ինքը որևէ իրավասություն չունի։

Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին, նրա վերադարձը ԳՇ պետի պաշտոնում առաջ է բերել բացասական գնահատականներ։ Նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակը վերջնականապես քանդի։ Նկատենք, որ երբ մեկ տարի առաջ Արտակ Դավթյանն ազատվեց ԳՇ պետի պաշտոնից, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչները հրապարակավ տարբեր մեղադրանքներ հնչեցրեցին նրա հասցեին։ Երևի առաջիկայում կսկսեն ետողորմյա անել՝ շեֆին չնեղացնելու համար։ Մտածելը իշխանավորների ինչի՞ն է պետք՝ Նիկոլը կասի՝ մածունը սև է, կպնդեն, որ սև է, կասի՝ սպիտակ է, միաբերան կհաստատեն։
Ահա այսպիսի անհասկանալի բարքեր նոր Հայաստանում։

 

Հայկ Դավթյան

Հ․Գ․ Զինված ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անդրադարձի այլ թեմա է։

 

դիտվել է 6839 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am