«Այդ հայտարարությունը հայեցի չէ». Մանե Թանդիլյան
«Կոռուպցիայի մասին բարձրաձայնելը նշանակում է՝ գործ տալ, ինչը հայեցի չէ, ասաց, որ հենց այդ հայտարարությունը հայեցի չէ:Նման ձևով ընկալել մարդկանց և քաղաքացիներին, ովքեր պատրաստ են կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ իրենց մասնակցությունը, դա հայեցի չէ։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է հայեցին. ջայլամություն անել, երբ տեսնում ես կոռուպցիոն ռիսկեր և փաստեր, որովհետև դա հայեցի չէ, ամոթ է, անպատվաբեր է։ Ես համարում եմ, որ մենք ճիշտ հակառակ գործով պետք է զբաղվենք և հանրությանը կոչ անենք՝ իրենց գործուն մասնակցությամբ օգտակար լիել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան՝խոսելով Ազդարարման համակարգի մասին և անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հայտարարությանը: «Կարապետյանի հայտարարությունն անընդունելի է ինձ համար:Օգտագործել այս ինստիտուտը, ունենալով քաղաքական պաշտպանություն՝ հանձին «Ելք» դաշինքի, կոռուպցիայի դեմ պայքարել։ Այդ քաղաքացիներին անվանել «գործ տվող»՝ հարիր չէ, հայեցի չէ։ Եվ եթե եվրոպական արժեք ասելով՝ մենք հասկանում ենք պայքար կոռուպցիայի դեմ, ուրեմն՝ այո, եվրոպական արժեքները պետք է կիրառենք այստեղ, լինենք դրանց կրողը»,-ասաց նա:
