Բոլոր պատգամավորները եւ աշխատակիցները լքել են Իրանի խորհրդարանի շենքը
Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է,որ Իրանի պառլամենտի բոլոր պատգամավորները եւ աշխատակիցները լքել են պառլամենտի շենքը, որտեղ այսօր առավոտյան տեղի էր ունեցել զինված հարձակում: Աշխատակիցներից եւ պատգամավորներից վիրավորներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ մի խումբ զինված անձանց կողմից այսօր հարձակման էր ենթարկվել իրանական պառլամենտն ու իսլամական հեղափոխության հայր համարվող իմամ Ալի Խոմեյնիի դամբարանը:
