Ղրղզները, ուզբեկներն ու Արցախը. Անկարան մտել է Մոսկվայի «խաղադաշտ»

Աշխատանքային այցերի շարքով Կենտրոնական Ասիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Տաշքենդում իր ուզբեկստանցի գործընկերոջ հետ, պարզվում է, քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլազիզ Քամիլովի հետ հանդիպմանը արտգործնախարարները երկկողմ հարցերից բացի, միջազգային համագործակցության համատեքստում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում, ինչպես նաև համագործակցությունը Թյուրքական խորհրդի և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում։ Պաշտոնական հաղորդագրություններում քննարկման վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։

Հանդիպման ավարտին ունեցած մամուլի ասուլիսում արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ Անկարան և Տաշքենդը կողմ են արտահայտվել միջազգային հարթակում համագործակցության ընդլայնմանը։ Չավուշօղլուն հանդիպել է նաև Ուզբեկստանի նախագահի և վարչապետի հետ։

Չավուշօղլուի շրջագայությունը Կենտրոնական Ասիայի երկրներ մեկնարկել է մարտի 5-ին և ավարտվելու է մարտի 10-ին։

Թուրքիայի արտաքին դիվանագիտության պատասխանատուի եռօրյա այցը Ուզբեկստան հաջորդեց նրա աշխատանքային այցին Թուրքմենստան։ Իր թուրքմեն գործընկերոջ հետ հանդիպմանը թուրք պաշտոնյան Աշխաբադում քննարկել էր երկկողմ հարաբերությունները, քաղաքական և դիվանագիտական գործընկերությունը՝ ներառյալ համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կառույցներում։ Սա նախորդ երկու շաբաթվա ընթացքում Մևլյութ Չավուշօղլուի և Ռաշիդ Մերեդովի երկրորդ հանդիպումն էր։ Փետրվարի վերջին Անկարայում երկու արտգործնախարարները ևս մեկ բանակցություն էին ունեցել՝ եռակողմ ձևաչափով, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Մերեդովը եռակողմ այդ հանդիպումը «պատմական» էր անվանել և հայտարարել, որ ընդհանուր մշակույթ, պատմություն ու լեզու ունեցող երեք եղբայրական երկրները շարունակելու են աշխատել` զարգացնելու համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում։ Անկարայում հանդիպմից հետո հայտարարվեց նաև, որ Աշխաբադն այս տարի կհյուրընկալի Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան բարձր մակարդակով գագաթնաժողովը, ամռանը պլանավորվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն այս երկիր։

Թուրքիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը Չավուշօղլուն հիացմունքն էր հայտնել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև հունվարին Կասպից ծովում համագործակցության շուրջ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ, որով հնարավորություն է ստեղծվում զարգացնելու գազի համատեղ արտահանումը։ Նաև հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է թուրքմենական գազը տեղափոխել Եվրոպա։
Թուրքմենստանում և Ուզբեկստանում կայացած հանդիպումներից հետո՝ այսօր Չավուշօղլուն կժամանի Բիշքեկ, որտեղ կհանդիպի Ղրղզստանի իր գործընկերոջ հետ։ Նախատեսվում են թուրք-ղրղզական Միացյալ ռազմավարական պլանավորման խմբի մակարդակով հանդիպումներ, բանակցություններ երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Համաձայն Ղրղզստանի ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվելու է Թյուրքական խորհրդի շրջանակում երկու թյուրքալեզու երկրների համագործակցության ընդլայնումը։
Նկատենք, որ այս բանակցությունները կայանում են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) առցանց գագաթնաժողովի շրջանակում` ի թիվս այլ երկրների՝ Թուրքիայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի ղեկավարների մեկ այլ հանդիպումից օրեր անց։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին, որին մասնակցել էր նաև ՏՀԿ անդամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկվել էին նաև իրավիճակը Հարավային Կովկասում, փոխադրումային նոր նախագծերի իրականացումը և 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային նոր կապի ստեղծմամբ կենտրոնասիական երկրների համար հնարավորությունների ընդլայնումը։
Իսկ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, Կենտրոնական Ասիայի երկների ղեկավարներին հրավիրել էր օգտագործելու այդ հնարավորությունը և Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին ու Թուրքիային կապող «զանգեզուրյան միջանցքը»։ Հայաստանի արտգործնախարարությունն այդ միջանցքն անվանել էր «մտացածին», արդեն որերորդ անգամ հերքելով Ալիևի հայտարարությունը:

Հիմա, ստացվում է, նախկին խորհրդային միության տարածք է ներխուժել Թուրքիան, և զբաղվում է հետխորհրդային երկրների խնդիրներով: Էրդողանը վարում է փափուկ ուժի մեթոդ՝ փոխարինելով Ռուսաստանին, միաժամանակ, Ռուսաստանի հետ վարելով «բարեկամական» քաղաքականություն:

Իհարկե, Ռուսաստանում շատերն են գիտակցում, թե ինչ է նշանակում Թուրքիայի այս համարձակ մղումները հետխորհրդային տարածքում: Բայց ինչպես երևում է, Պուտինը Թուրքիայի քաղաքականությանն առայժմ չի ցանկանում հակադրվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3310 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am