Օրբելյանն ասել է,որ ոչինչ անել չի կարող
Hayeli.am-ը արդեն տեղեկացրել է,որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է լծված է թատրոնի հին կադրերից ազատվելու գործին: Մեր ունեցած տեղեկություններով ,միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Օրբելյանն աշխատանքից ազատել է գրեթե տասնյակի հասնող աշխատակիցների: Ժամանակավոր պաշտոնակատարը դա անում է կադրային փոփոխությունների անվան ներքո և ազատվում է լավագույն մասնագետներից : Եվ այսպես.մեր ունեցած տեղեկություններով աշխատանքից ազատվել են փոխտնօրեն Գայանե Նազարյանը,տնօրենի օգնական Թերեզա Բարսեղյանը,թանգարանի աշխատակից Նունե Համբարձումյանը,տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը,տնօրենի տեղակալ Նարեկ Անտինյանը,հսկիչ Արամ Պետրոսյանը ,տնօրենի օգնական Եվա Հակոբյանը և սոցփաթեթների գծով պատասխանատու Լիլիթ Հովակիմյանը: Ազատված աշխատակիցները որոշել են անձամբ դիմել տնօրենի պաշտոնակատարին և պարզել ազատման պատճառը,նշելով ,որ իրենցից յուրաքանչյուրը բավականին վասակ ունի և նման կերպ վարվելն անարդարացի է:Սակայն Օրբելյանն ասել է,որ ինքը ոչինչ անել չի կարող և որ հրամանը մշակույթի նախարարությունից է եղել:
