Ահաբեկիչները կանանց հագուստով են եղել
Իրանի Իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մոհամադ Հուսեյն Զուլֆիքարը հայտնել է,որ Իրանի խորհրդարանի շենք ներխուժած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել: Այդ մասին հայտարարել է : «Կանանց հագուստով ահաբեկիչները մտել են Իրանի խորհրդարանի ընդունարան: Երկու մարդ զոհվել է, եւս շուրջ 30 հոգի վերքեր են ստացել: Հարձակվողները չորսն են եղել»,-Զուլֆիքարի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Նա հաստատել է հարձակվողներից մեկի ոչնչացման մասին տեղեկատվությունը:
