«Մենք Իրանի ժողովրդի հետ ենք». Շարմազանով
ԱԺ-ում փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,որ ահաբեկչությունը ազգություն և կրոն չի ճանաչում.«Ուզում եմ՝ խորհրդարանի անունից դատապարտել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք Իրանի բարեկամ ժողովրդին»,- «Մենք բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»,- ասաց Շարմազանովը՝ առաջարկելով խորհրդարանի աշխատանքը վերսկսել մեկ րոպե լռությունով։
