Անորակ ապրանքներ են բերում, կապում սպառողի գլխին . Մելիտա Հակոբյան
«Էլեկտրատեխնիկայի շուկայում խարդախություններ են հայտաբերվել: Բերում են բավական անորակ ապրանքներ, կապում են սպառողի գլխին»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Էջմիածնի «Ջի մոբիլ» էլեկտրատեխնիկայի խանութից ապառիկ եղանակով գնել են Apple ֆիրմայի Iphone 7 հեռախոս: Ծնողները հեռախոսը գնել են ապրիլի 12-ին, բայց աղջկան նվիրել են ծննդյան օրը՝ ապրիլի 30-ին: Ապառիկով գինը կազմել էր մոտ 600.000 դրամ: Հետագայում նաև պարզվել է, որ խանութը հեռախոսը «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութից է գնել,ահազանգը ստացել են «Սպառողների ազգային ասոցիացիայում»: Նվիրելուց մի քանի ժամ անց հեռախոսը խնդիրներ է ունեցել: Մայիսի 3-ին դիմել են խանութ, որը կտրականապես հրաժարվել է փոխարինել այն նորով՝ պատճառաբանելով, որ 14 օրվա մեջ չեն բերել: Բայց այս օրենքը վերաբերում է այն ապրանքներին, որոնք նորմալ վիճակում են: «Ասել են՝ պիտի ուղարկենք սերվիս կենտրոն, ստուգեն: Միայն ծրագրային խնդիրներ տալու ժամանակ նրանք կարող էին չփոխել հեռախոսը, բայց նրանք փոխել են ձայնային պլատան, մտել են հեռախոսի մեջ, արդեն դա նոր հեռախոս չի, պարտադիր փոխանակման է»,- ասաց բանախոսը: Մելիտա Հակոբյանը հայտնեց, որ դիմելու են Apple կազմակերպությանը, եթե ոչինչ չկարողանան անել, հետո գուցե դատական կարգով փորձեն հարցը լուծել:
