Կոնստանտին Օրբելյանը սկսել է կադրային ջարդը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է լծված է թատրոնի հին կադրերից ազատվելու գործին: Մեր ունեցած տեղեկություններով ,միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Օրբելյանն աշխատանքից ազատել է գրեթե տասնյակի հասնող աշխատակիցների: Ժամանակավոր պաշտոնակատարը դա անում է կադրային փոփոխությունների անվան ներքո և ազատվում է լավագույն մասնագետներից : Եվ այսպես.մեր ունեցած տեղեկություններով աշխատանքից ազատվել են փոխտնօրեն Գայանե Նազարյանը,տնօրենի օգնական Թերեզա Բարսեղյանը,թանգարանի աշխատակից Նունե Համբարձումյանը,տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը,տնօրենի տեղակալ Նարեկ Անտինյանը,հսկիչ Արամ Պետրոսյանը ,տնօրենի օգնական Եվա Հակոբյանը և սոցփաթեթների գծով պատասխանատու Լիլիթ Հովակիմյանը: Հիշեցնենք,որ երեկ Օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է տնօրենի պաշտոնից ,նրա փոխարեն նշանակվել է գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Ի դեպ, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար Օրբելյանը պետք է հայոց լեզվի քննություն հանձնի , կիսահայերեն-կիսառուսերենով շփվող Օրբելյանին հավանաբար փորձություն է սպասվում:
