«Անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը». Նաիրա Զոհրաբյան
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը։«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում ընթերցեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները և դիմելով մեծամասնության ներկայացուցիչներին՝ նա հետաքրքրվեց, թե կարո՞ղ են արձանագրել, որ Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով իրեն տրված գործառույթները չի կատարել։ «Քանի դեռ մեր երկրում կա ապօրինի հարստացում, քանի դեռ շատերի համար պաշտոնը հարստացման ուղիղ ճանապարհ է, մենք ունենք և ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը: Այսօր կոռուպցիան Հայաստանի թիվ մեկ մարտահրավերն է: Այսօր ապօրինի հարստացումն ամենալրջագույն խնդիրներից մեկն է։ Քանի դեռ պաշտոնը դիտվում է՝ հարստացման ուղիղ ճանապարհ, քանի դեռ պլուտոկրատիան մեզանում հաստատված հստակ մեխանիզմ է, որևէ օրենքով այս ամենի դեմ պայքարելը շատ դժվար է լինելու: Մենք ունենք և ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»,- ասաց նա
