Կա կադրերի պակաս. Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել քրեական դատավարության նոր օրենսգրքի ուղղությամբ, ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը գտնվում է վերջնական փուլում: Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայության մասով նախատեսվող քայլերին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք կատարել են դեռ առաջին կիսաքայլն ընդամենըլ։ «Սա նշանակում է՝ անելիքներ կան։ Պրոբացիոն ծառայությունում կա և կադրերի պակաս, և տպավորությունն այն է՝ դեռևս չենք ստեղծել այն հենքը, որն ապահովում է խնդիրների կատարումը։ Մենք ունենք օրենսդրական խնդիրներ այստեղ, ունենք նաև ենթաօրենսդրական, կրթական և ռեսուրսային խնդիրներ», - տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը։
