Գյուղացիները բացեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը
Վարդենիսցիները փակել էին Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհը։ 15 համայնք ոտքի է ելել՝ ընդդեմ խոշորացման ծրագրի։ Այստեղ է այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: «Այնպես չէ, որ քննարկումներ չեն եղել: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը համայնքների ղեկավարները ասել են, որ խոշորացման դեմ չեն: Նրանք պարտավոր էին քնննարկումներ անել ու ներակայացնել նաև գյուղացիներին: Խոշորացում լսելիս մարդիկ մտածում են, որ համայնքը վերանում է, բայց կան բազմաթիվ գործառությաներ, որոնց դեպքում առանձնապես փոփոխություններ չեն լինելու», - ասաց մարզպետի տեղակալը «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերում: Քննարկումների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարն ու մի խմբով մեկնեցին Երևան:
