Հայտարարագրեր ներկայացնողների ցանկը կընդլայնվի
Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որի ստեղծման համար իրավական ակտերում փոփոխություններ են նախատեսված: Ներկայացվող նախագծերի փաթեթով երեք հիմնական կարգավորում է առաջարկվում: Առաջինը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին, ըստ որի, հայտարարագրեր ներկայացնողների ցանկն ընդլայնվում է: Այդ ցանկում կներառվեն բոլոր քննիչները, բոլոր դատախազները, ԴԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները եւ գնումների բողոքարման խորհրդի անդամները: «Մենք մինչ այս պահը հանրային ծառայության ոլորտում պաշտոնատար անձանցից պահանջում էինք հայտարարագրել իրենց գույքը եւ եկամուտները եւ որեւէ կարգավորում չունենք շահերի հայտարարագրման մասին»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը:
