Իրանի մեջլիսի հայ պատգամավորների կյանքին վտանգ չի սպառնում
«alikonline»-ին հաջողվել է կապ հաստատել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ: Նա տեղեկացրել է, որ ինքը, Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ մյուս պատգամավորները գտնվում են խորհրդարանի նիստերի դահլիճում եւ նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Խանլարյանը հաղորդել է, որ զինված հարձակումը տեղի է ունեցել խորհրդարանի վարչական շենքում, որտեղ տեղակայված են պատգամավորների գրասենյակները: alikonline.ir
