Մենք հիմա քննարկո՞ւմ, թե՞ ուղղակի քվեարկում ենք.Փաշինյան
«Մենք հիմա քննարկո՞ւմ, թե՞ ուղղակի քվեարկում ենք։ Եթե այսպես է, թող կառավարությունն առաջարկի, բերեն՝ առանց քննարկման քվեարկեն, անցնի, գնա :Եթե քննարկում ենք, պետք է դա պատշաճ լինի։ Ինչո՞ւ է կառավարությունը շարունակաբար այս ոճի մեջ աշխատում։ Մանավանդ, Սահմանադրության՝ խորհրդարանական մեծամասնության կողմից այդքան գովաբանությունից հետո, թե իբր կլինի խորհրդարանական վերահսկողություն»,- նկատեց Փաշինյանը։ «Հաշվի առնելով հարցերի ոչ միայն կարևորությունը, այլև հրատապությունը, իրենց կողմից առաջարկվում է 24 ժամ:Քննարկվող հարցերի ժամերը բավականին երկարացվել են։ Կարծում ենք նախագծերի վերաբերյալ պատկերացում կարելի էր կազմել և 24 ժամ հետո կլինի երկրորդ ընթերցում»,-հայտարարեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: «Կառավարության նախագծերի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել նույնիսկ բովանդակությունն ու վերնագիրը կարդալով, հարցը դա չէ։ Ամբողջ խնդիրը հենց դա է, որ կառավարությունն ուզում է՝ ԱԺ-ն պատկերացում կազմի բերվող նախագծերի մասին, իսկ մենք ուզում ենք, որ ԱԺ-ն քննարկի հարցը, հանրությունն էլ տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»,-շարունակեց Փաշինյանը: Հովհաննիսյանը պնդեց՝ իրեք կարծում են, որ դա հնարավոր է 24 ժամում կատարել։
