Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում է կրակել հարակից փողոցում
Tasnim գործակալությունը Twitter-ի իր էջում հայտնելէ,որ 7 մարդ է զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, եւս չորսը պատանդ են պահվում: Պաշտոնպես զոհվածների թիվը դեռեւս հաստատված չէ: Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում է կրակել հարակից փողոցում: Նրան հաջողվել է դուրս գալ Մեջլիսի շենքից,նշում է Tasnim-ը: Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Վիրավորվել է առնվազն ութ մարդ, զոհվել է պահպանության աշխատակիցներից մեկը: Խորհրդարանի պատգամավորները չեն տուժել:
