Իրանի խորհրդարանում վիրավորների թիվը 8-ի է հասել
Արդեն տեղեկացրել ենք,որ անհայտ անձինք այսօր կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում: Ըստ Mehr լրատվական գործակալության` հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի:Հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է իրեն: Հիշեցնենք, որ հարձակվողները պատանդ են վերցրել մի քանի մարդու: Fars լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ երեք անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Հոմեյնիի դամբարանում:
