«Հա, Գավրոշն ա, հեսա իշխանափոխություն կանի»․ Սարոյանը՝Փոստանջյանի մասին
«Իշխանափոխություն չի լինի, որովհետև մեր ժողովուրդը հեղափոխական ժողովուրդ չէ։ Ինքն էլ գիտի, որ չի լինի։ Մտքով անցնում ա, ասում ա, իմ մտքով էլ ա շատ բան անցնում»,- այս մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով նախկին պաշտպանության նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ լինեն արտախորհրդարանական զարգացումներ, որոնք կհանգեցնեն ֆորսմաժորային իրավիճակի։ Հարցին ՝ միգուցե աջակցի՞ Սեյրան Օհանյանին որևէ կերպ, նա պատասխանեց. «Ես իշխանության մեջ եմ ա՛յ մարդ, տենց բան ո՞ց կլինի, հո խայտառակչի չենք»: Անդևադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ ազգային դիմադրության ճակատ ստեղծելու կոչին,ասաց. «Հա, Գավրոշն ա, հեսա իշխանափոխություն կանի:Մեր երկրում իշխանափոխության կարիք չկա»,-ասաց Սեյրան Սարոյանը:
