Սամվել Ալեքսանյանն՝ իր և «օրենքով գող» «Զապի» հանդիպման մասին.Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել
«Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել», - խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքեց, որ օրերս հանդիպել է «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի հետ: «Մարիոթի» սրճարանում չեք եղել,հարցրեցին լրագրողները , Ալեքսանյանն ասաց. «Սրճարանում եղել եմ, բայց դրսից եկած հյուրերի հետ»: Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքը սրճարանում չի նկատել «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանին:
